Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Անգինայի հետ չարժե կատակել

Անգինայի հետ չարժե կատակել

-Կոկորդս հանկարծ սկսց  ուժեղ ցավել, շուտով բարձրացավ ջերմությունս,  սկսեցի տաք թեյ խմել, բայց ոչ մի արդյունք: Ինձ խորհուրդ տվեցին դիմել բժշկի, բայց ես ցանկանում եմ դեղաբույսերով բուժվել: Խնդրում եմ, խորհուրդ տվեք, ինչպե՞ս կարող եմ շուտ ապաքինվել:

 Ջ.Ղազարյան, ք.Երևան

 

-Անգինան բավականին նենգ և վտանգավոր հիվանդություն է, որն ախտահարում է ամբողջ օրգանիզմը: Նշագեղձերում հավաքված թարախը, աստիճանաբար անցնում է արյան մեջ,  դա էլ իր հերթին տարածվում է ամբողջ օրգանիզմով: Այստեղից էլ ընդհանուր թուլություն, հոդերի կոտրտվածություն, գլխապտույտներ, հաճախացած սրտխփոց: Դրա համար էլ, եթե  նույնիսկ  ջերմություն էլ չունեք, հարկ է անկողնային խիստ ռեժիմ պահպանել: Հիշեք, ոտքի վրա տարած անգինան երկու-երեք անգամ բարձրացնում է սրտի, հոդերի և երիկամների ծանր բարդությունների զարգացման ռիսկը: Այնպես որ, բուժմանն ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք:

 

Բուսաբուժություն


Ժամը մեկ կոկորդը ողողեք հետևյալ թուրմով.

 

  • Վերցնել 3 ճաշի գդալ դաղձի տերևներ և մասուրի պտուղներ, 1-ական ճաշի գդալ  հիպերիկ և եղինջի արմատներ: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, քամել: Խմել այդ թուրմը  ուտելուց հետո և քնից առաջ, տաք վիճակում: Նույն թուրմով ողողել նաև կոկորդը:

 

Կոկորդին ցավին օգնում է նաև հետևյալ միջոցը.

 

  • Վերցնել մի քանի ճյուղ կալանխոե, քամել հյութը, ավելացնել  տաք ջուր` 1:1 հարաբերությամբ և ողողել կոկորդն օրական մի քանի անգամ: Ի դեպ, այս արժեքավոր դեղաբույսի տերևները կարելի է պարզապես ծամել:

  • Խառնել 1/2 բաժակ  դարահալվեի (столетник) հյութը 1/2 բաժակ շաքարավազի հետ, թրմել 4 ժամ, ավելացնել 1 բաժակ օղի, ևս մեկ օր թրմել, քամել: Ստացված քաղցրադառնավուն լիկյորը խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ